Տնային աշխատանք

Կարդա՛ Ստեփան Զորյանի ,,Չալանկը,, պատմվածքը

  1. Բացատրի՛ր անհասկանալի բառերը:

հախուռն-համարձակ

քյոխվա-գյուղիկառավարիչ

գզիր-կատարածու

չարդախ-ձեղնահարկ

  1. Առանձնացրո՛ւ Չալանկին բնութագրող և նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

  1. Բացատրի՛ր . Շանն ախպոր պես պիտի սիրել:

Իմ կարծիքով սա նշանակում է սիրել շներին, պահել նրանց, այլ ոչ թե խփել, քանի որ շունը մարդու հավատարիմ բարեկամն է և միշտ պատրաստ է օգնել մարդուն:

 

  1. Մարդու և շան ընկերությանը բնորոշ ասացվածքներ գրի՛ր:

Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է։

Թոմաս Ֆուլեր

Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։

Թելման